Իր ասածը հաստատելու համար նշան տվեց՝ ասելով. «Այս է նշանը, որ Տերն է ասել. “Հիմա զոհասեղանը կպատռվի, իսկ դրա վրայինը կթափվի”»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 2:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հրեաները նրան պատասխանեցին ու ասացին. «Ի՞նչ նշան կարող ես ցույց տալ մեզ, որ այդ բանն անում ես»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հրեաները նրան հարցրին. «Ի՞նչ նշան կարող ես մեզ ցույց տալ, որ իրավունք ունես այդ անելու»։ |
Իր ասածը հաստատելու համար նշան տվեց՝ ասելով. «Այս է նշանը, որ Տերն է ասել. “Հիմա զոհասեղանը կպատռվի, իսկ դրա վրայինը կթափվի”»։
«Եթե փարավոնը խոսի ձեզ հետ ու ասի՝ “Մեզ նշան կամ հրա՛շք ցույց տվեք”, այն ժամանակ քո եղբայր Ահարոնին կասես. “Ա՛ռ քո գավազանը, գետնի՛ն գցիր փարավոնի ու նրա պաշտոնյաների առաջ, և այն օձ կդառնա”»։
Հիսուսը տաճար եկավ և մինչ ուսուցանում էր, նրան մոտեցան քահանայապետներն ու ժողովրդի ծերերը և հարցրին. «Ի՞նչ իշխանությամբ ես անում այդ բաները, և ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը»։
Փարիսեցիները եկան և սկսեցին վիճել Հիսուսի հետ։ Նրան փորձելով՝ երկնքից նշան էին ուզում նրանից։
Եվ երբ ժողովուրդը նրա շուրջը խռնվեց, սկսեց ասել. «Այս սերունդը չար սերունդ է. նշան է ուզում, և նրան երկնքից այլ նշան չի տրվի, բացի Հովնանի նշանից.
Հովհաննեսի վկայությունն այս է. երբ հրեաները Երուսաղեմից քահանաներ ու ղևտացիներ ուղարկեցին նրա մոտ, որպեսզի հարցնեն նրան՝ դու ո՞վ ես,
Սրանք հարցրին նրան ու ասացին. «Իսկ դու ինչո՞ւ ես մկրտում, եթե դու չես Քրիստոսը, ոչ էլ Եղիան և ոչ էլ մարգարեն»։
Առաքյալներին մեջտեղում կանգնեցնելով՝ հարցաքննեցին. «Ի՞նչ զորությամբ կամ ո՞ւմ անունով դուք կատարեցիք այդ»։
և ասաց. «Մի՞թե ձեզ խիստ չպատվիրեցինք՝ չուսուցանել այն անունով։ Բայց ահավասիկ Երուսաղեմը լցրիք ձեր ուսմունքով և այն մարդու արյան պատասխանատվությունն ուզում եք մեզ վրա գցել»։