ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Վերցրին Հիսուսի մարմինը և ըստ հրեաների սովորության՝ պատեցին կտավներով ու խնկերով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք վերցրին Հիսուսի մարմինը և հրեաների սովորության համաձայն՝ այն խնկերով ու կտավներով պատեցին։ |
Նրան թաղեցին այն գերեզմանում, որ իր համար փորել էր տվել Դավթի քաղաքում։ Նրան գահավորակի վրա դրեցին, առատ խնկերով ու զանազան յուղերով օծեցին ու շատ մեծ հուղարկավորությամբ թաղեցին։
Սակայն Պետրոսը վեր կացավ և վազեց դեպի գերեզման, նայեց ու տեսավ, որ միայն պատանքը կար։ Եվ գնաց՝ մտքում զարմացած, թե ի՛նչ էր եղել։
Եվ մեռելը ելավ՝ կապված ոտքերով, ձեռքերը երիզներով պինդ ամրացված և երեսը վարշամակով պատած։ Եվ Հիսուսը նրանց ասաց. «Արձակե՛ք դրան և թողե՛ք, որ գնա»։