Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դռնապան աղջիկը Պետրոսին ասաց. «Չէ՞ որ դու էլ այդ մարդու աշակերտներից ես»։ Եվ նա ասաց. «Ո՛չ, չեմ»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ դռնապան աղջիկը Պետրոսին ասաց. «Գուցե դու է՞լ ես այն մարդու աշակերտներից»։ Եվ նա ասաց. «Ո՛չ, չեմ»։

Տես գլուխը



ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:17
11 Խաչաձեւ Հղումներ  

Պետրոսը դիմեց նրան և ասաց. «Թեև ամենքն էլ քեզնով կգայթակղվեն, սակայն ես չեմ գայթակղվի»։


Եվ բռնելով նրան՝ տարան և մտցրին քահանայապետի տունը. իսկ Պետրոսը հեռվից գնում էր նրա հետևից։


Իսկ Պետրոսը կանգնել էր դռան մոտ՝ դրսում։ Այդ մյուս աշակերտը՝ քահանայապետի ծանոթը, դուրս ելավ, դռնապանին ասաց ու Պետրոսին ներս մտցրեց։


Եվ Սիմոն Պետրոսն այնտեղ կանգնած տաքանում էր։ Նրան ասացին. «Չէ՞ որ դու էլ նրա աշակերտներից ես»։ Նա ուրացավ ու ասաց. «Ո՛չ, չեմ»։


Նրան պատասխանեցին՝ Հիսուս Նազովրեցուն։ Հիսուսը նրանց ասաց. «Ես եմ»։ Նրանց հետ էր նաև Հուդան, որ մատնում էր նրան։


Հիսուսը նրանց պատասխանեց. «Ձեզ ասացի՝ ես եմ. արդ, եթե ինձ եք փնտրում, նրանց թո՛ւյլ տվեք գնալու».


Երբ ճաշեցին, Հիսուսը հարցրեց Սիմոն Պետրոսին. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք»։ Նա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, դու էլ գիտես, որ սիրում եմ քեզ»։ Նրան ասաց «Արածեցրո՛ւ իմ գառներին»։


Տան դուռը բախելիս Ռոդե անունով մի աղախին մոտեցավ և ականջ դրեց։