Ասում էին. «Հեռո՛ւ կաց ինձնից, մի՛ մոտեցիր ինձ, որովհետև ես սուրբ եմ»։ Դա ծուխն է իմ բարկության, որի մեջ ամեն օր բորբոքվում է կրակը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչև իսկ ժամանակը պիտի գա, երբ ով սպանի ձեզ, պիտի համարի, թե Աստծուն պաշտամունք է մատուցում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ձեզ ժողովարաններից դուրս պիտի հանեն։ Նույնիսկ ժամանակ կգա, երբ ով ձեզ սպանի, պիտի համարի, թե պաշտամունք է մատուցում Աստծուն։ |
Ասում էին. «Հեռո՛ւ կաց ինձնից, մի՛ մոտեցիր ինձ, որովհետև ես սուրբ եմ»։ Դա ծուխն է իմ բարկության, որի մեջ ամեն օր բորբոքվում է կրակը։
Տիրոջ պատգամնե՛րը լսեք դուք, որ դողում եք նրա խոսքերից։ «Մեր եղբայրներ» ասացե՛ք ձեր ատելիներին և ձեզ զզվանք պատճառողներին, որպեսզի փառավորվի Տիրոջ անունն ու այն երևա ձեր ուրախության մեջ, և նրանք ամաչեն։
Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարողանում։ Այլ դուք հատկապես վախեցե՛ք նրանից, ով կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել գեհենի մեջ։
Այդ ժամանակ ձեզ նեղության են մատնելու և սպանելու են ձեզ. իմ անվան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի եք լինելու։
- Երանի՜ է ձեզ, երբ մարդիկ ձեզ ատեն և երբ ձեզ մերժեն և նախատեն ու Մարդու Որդու պատճառով ձեր մասին չար անուն հանեն։
Այնուամենայնիվ, անգամ հրեա իշխանավորներից շատերը հավատացին նրան, բայց փարիսեցիների պատճառով չէին հայտնում, որպեսզի ժողովարանից դուրս չհանվեն.
«Այս բաներն առակներով ասացի ձեզ. պիտի գա ժամանակ, երբ այլևս առակներով չպիտի խոսեմ ձեզ հետ, այլ Հոր մասին հայտնապես պիտի պատմեմ ձեզ։
ահա պիտի գա ժամանակը և արդեն իսկ եկել է, երբ կցրվեք յուրաքանչյուրդ ձեր տեղն ու ինձ միայնակ կթողնեք. սակայն ես միայնակ չեմ, որովհետև Հայրն ինձ հետ է։
Հիսուսը նրան ասաց. «Ո՛վ կին, հավատա՛ ինձ, որ կգա ժամանակը, երբ ո՛չ այս լեռան վրա և ո՛չ էլ Երուսաղեմում կերկրպագեն Հորը։
Բայց կգա ժամանակը, և արդեն իսկ է, երբ ճշմարիտ երկրպագողները կերկրպագեն Հորը հոգով և ճշմարտությամբ, քանի որ Հայրն էլ իրեն այդպիսի երկրպագողներ է ուզում։
Նրա ծնողներն այսպես ասացին, որովհետև հրեաներից վախենում էին, քանի որ հրեաները երդվել էին, որ եթե մեկը նրան Քրիստոս խոստովանի, հեռացվի ժողովարանից։
Պատասխան տվեցին և ասացին նրան. «Ամբողջովին մեղքի մեջ ես ծնված և դու մեր գլխին վարդապե՞տ ես դարձել»։ Եվ նրան դուրս հանեցին։
վարկաբեկում են, քաղցրությամբ ենք պատասխանում։ Ողջ աշխարհի ծաղրանքի և բոլորի անարգանքի առարկան դարձանք մինչ այժմ։
Եվ երբ բացեց հինգերորդ կնիքը, զոհասեղանի տակ տեսա հոգիներն այն բոլոր մարդկանց, որոնք սպանվել էին Աստծու խոսքի և վկայության համար, որ պահում էին։
Քաղաքի մարդիկ ասացին Հովասին. «Դո՛ւրս հանիր քո որդուն, նա պետք է մեռնի, որովհետև կործանել է Բահաղի զոհասեղանը և ջարդել է պաշտամունքային սյունը»։