Հակոբն ասաց. «Իմ որդին ձեզ հետ չի իջնի, որովհետև սրա եղբայրը մեռավ, և միայն սա է մնացել։ Եթե հանկարծ սրան մի փորձանք պատահի ճանապարհին, որ պիտի գնաք, ապա դուք ինձ վշտով այս ծեր հասակում գերեզման կիջեցնեք»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պետրոսը նրան ասաց. «Իմ ոտքերը հավիտյան չես լվանա»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Եթե քեզ չլվանամ, ինձ հետ մաս չունես»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պետրոսը նրան ասաց. «Դու իմ ոտքերը երբեք չես լվանա»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Եթե քեզ չլվանամ, ինձ հետ բաժին չես ունենա»։ |
Հակոբն ասաց. «Իմ որդին ձեզ հետ չի իջնի, որովհետև սրա եղբայրը մեռավ, և միայն սա է մնացել։ Եթե հանկարծ սրան մի փորձանք պատահի ճանապարհին, որ պիտի գնաք, ապա դուք ինձ վշտով այս ծեր հասակում գերեզման կիջեցնեք»։
Բոքորիի որդի հեմինացի Սաբեե անունով անօրեն մի մարդ հոխորտաց։ Նա, եղջերափող հնչեցնելով, ասաց. «Մենք ո՛չ Դավթի մոտ բաժին ունենք, ո՛չ էլ ժառանգություն՝ Հեսսեի որդու մոտ։ Ո՜վ Իսրայել, թող ամեն մարդ իր բնակավայրը գնա»։
Երբ ողջ Իսրայելը տեսավ, որ արքան չլսեց իրեն, ժողովուրդը պատասխան տվեց արքային՝ ասելով. «Մենք կիսելու ի՞նչ ունենք Դավթի հետ։ Մենք Հեսսեի որդու հետ այլևս ժառանգություն չունենք։ Գնա՛, Իսրայե՛լ, քո տները, Իսկ դու հովվի՛ր Դավթի տունը»։
Դրա համար Աստված կկործանի նրան իսպառ, Կխլի և կհանի նրան իր բնակավայրից Եվ նրա արմատները՝ կենդանի երկրից։
քանզի Տերը Սիոնի և Երուսաղեմի տղաների ու աղջիկների աղտեղությունը պիտի լվանա, դատաստանի հոգով և այրման հոգով արյունը նրանց միջից պիտի սրբի։
Ձեզ վրա սուրբ ջուր եմ ցողելու, և դուք մաքրվելու եք ձեր բոլոր պղծություններից. ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ։
Պետրոսը, նրան մի կողմ տանելով, սկսեց վիճել նրա հետ և ասել. «Քա՛վ լիցի քեզ, Տե՛ր, այդպիսի բան քեզ չի պատահի»։
Պետրոսը նրան ասաց. «Եթե ինձ վիճակված լինի քեզ հետ նույնիսկ մեռնել, քեզ չեմ ուրանա»։ Նույնը նաև մյուս բոլոր աշակերտներն էին ասում։
Հիսուսը պատասխան տվեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծու արքայությունը մտնել.
Եվ ձեզնից ոմանք այդպիսին էին։ Բայց մեղքերից լվացվեցիք, բայց սրբագործվեցիք, բայց արդարացվեցիք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով և մեր Աստծու Հոգով։
Եվ կուրախանաք Տիրոջ՝ մեր Աստծու առջև դուք, ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծառաներն ու աղախինները, ինչպես նաև ղևտացին, որ ապրելու է ձեր դարպասներից դուրս, որովհետև երկրից բաժին ու սեփականություն չի ստանալու, ինչպես դուք։
Չլինի թե որևէ մեկը ձեզ խաբի կեղծ խոնարհությամբ, հրեշտակների պաշտամունքով, դատարկ բանի հետևելով, անտեղի հպարտանալով մարմնական մտածումներով։
որոնք իմաստության համբավ ունեն՝ ինքնակամ պաշտամունքով, խոնարհությամբ, մարմնի խստակեցությամբ, բայց արժեք չունեն և ծառայում են մարմինը բավարարելուն։
նա մեզ փրկեց ոչ թե մեր կատարած արդար գործերի համար, այլ իր ողորմության, վերստին ծննդյան ավազանի միջոցով և Սուրբ Հոգու նորոգությամբ,
մոտենանք ճշմարիտ սրտով, հավատի լիությամբ՝ սրտներս մաքրած չար խղճմտանքից և մեր մարմինը լվացած մաքուր ջրով։
և Հիսուս Քրիստոսից՝ հավատարիմ վկայից, որ անդրանիկն է մեռելների միջից և իշխանը երկրի թագավորների. նա, որ սիրեց մեզ և արձակեց մեր մեղքերի կապանքներն իր արյամբ
Ես նրան պատասխանեցի. «Տե՛ր, դու գիտես»։ Եվ նա ինձ ասաց. «Սրանք նրանք են, որ գալիս են մեծ նեղություններից և իրենց հագուստները լվացին ու սպիտակեցրին Գառան արյունով։