Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հիսուսը պատասխանեց նրան. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես հասկանում, բայց հետո կհասկանաս»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Այն, ինչ ես անում եմ, դու հիմա չես հասկանա, բայց այն հետո կհասկանաս»։

Տես գլուխը



ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:7
11 Խաչաձեւ Հղումներ  

Նորից ագարակներ պիտի առնեն այդ երկրում, որի մասին դու ինքդ ասացիր, թե թափուր է դարձել մարդ ու անասունից, որոնք մատնվել են քաղդեացիների ձեռքը։


Եվ նրա աշակերտներն սկզբում այս չհասկացան, բայց երբ Հիսուսը փառավորվեց, այն ժամանակ հիշեցին, որ այդ նրա մասին էր գրված, և իրենք այդ էին արել նրան։


Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տե՛ր, ո՞ւր ես գնում»։ Հիսուսը պատասխանեց. «Ուր ես եմ գնում, դու այժմ իմ հետևից չես կարող գալ, բայց հետո կգաս իմ հետևից»։


Մոտեցավ Սիմոն Պետրոսին, և սա ասաց նրան. «Տե՛ր, դո՞ւ ես իմ ոտքերը լվանում»։


Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, նա ձեզ ամեն բան կուսուցանի և կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի ձեզ»։