ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ նրանց ոտքերը լվաց, վերցրեց իր զգեստները և դարձյալ սեղան նստեց ու ասաց նրանց. «Գիտե՞ք, թե այդ ի՛նչ արեցի ձեզ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ նրանց ոտքերը լվաց, հագավ իր զգեստը ու դարձյալ սեղան նստեց։ Եվ նրանց ասաց. «Գիտե՞ք՝ ի՛նչ արեցի ձեզ։ |
Եզեկիելը ձեզ համար մի նշան է լինելու. ինչ որ ինքն անի, նրա օրինակով դուք էլ նույնն եք անելու։ Երբ այդ ամենը վրա հասնի, կիմանաք, որ ես եմ Ամենակալ Տերը։
Ապա նրանց ասաց. «Այս առակը չեք հասկանում, ապա ինչպե՞ս պիտի հասկանաք մյուս բոլոր առակները։
Ո՞վ է ավելի մեծ. սեղան նստո՞ղը, թե՞ սպասավորը։ Չէ՞ որ սեղան նստողը։ Բայց ես ձեր մեջ եմ իբրև սպասավոր»։
Հիսուսը պատասխանեց նրան. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես հասկանում, բայց հետո կհասկանաս»։