Նրա եղբայրները հեռվից նկատեցին նրան, նախքան նա կմոտենար իրենց, և իրար մեջ չար խորհուրդ արեցին՝ նրան սպանելու։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 11:53 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն օրվանից որոշում կայացրին, որ սպանեն նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ այդ օրվանից որոշեցին նրան սպանել։ |
Նրա եղբայրները հեռվից նկատեցին նրան, նախքան նա կմոտենար իրենց, և իրար մեջ չար խորհուրդ արեցին՝ նրան սպանելու։
Ես նրանց ասացի. «Դուք ինչո՞ւ եք քնում պարսպից դուրս. եթե էլի տեսնեմ այդ անօրենությունը, հրաման կտամ, որ դուք չգաք մեր շաբաթներին և չմտնեք այս քաղաքը»։
Այն ժամանակ ժողովրդին ասացի. «Եկեք բնակվենք Երուսաղեմ քաղաքում, մինչև արշալույս պահպանենք մեր շրջապատը, իսկ ցերեկը՝ աշխատենք»։
Թարսիսի և կղզիների թագավորները Ընծաներ կմատուցեն նրան, Սաբայի և Արաբիայի թագավորները Նվերներ կբերեն նրան։
Իսկ Երեմիան թագավորին ասաց. «Եթե պատմեմ քեզ, արդյոք ինձ մահով չե՞ս մեռցնի, իսկ եթե քեզ որևէ խրատ տամ, ինձ չե՞ս լսի»։
Իշխաններն ասացին թագավորին. «Թող սպանվի այս մարդը, որովհետև այդպես նա թուլացնում է բազուկները կռվող մարդկանց, որոնք մնացել են այս քաղաքում, և բազուկները ամբողջ ժողովրդի՝ այդպիսի խոսքեր ասելով նրան. այս մարդը ոչ թե օգուտի և խաղաղության խոսքեր է ասում ժողովրդին, այլ չարության»։
Այդ դեպքից հետո Հիսուսն սկսեց հայտնել աշակերտներին, որ ինքը պետք է Երուսաղեմ գնա, բազում չարչարանքներ կրի, անարգվի քահանայապետներից, դպիրներից ու ժողովրդի ծերերից, սպանվի և երրորդ օրը հարություն առնի։
Ոչ ոք նրան չկարողացավ պատասխան տալ։ Եվ այդ օրվանից ոչ ոք չէր համարձակվում նրան որևէ բան հարցնել։
Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատյանը Հիսուսի դեմ սուտ վկայություն էին փնտրում, որպեսզի սպանեն նրան,
Երկու օր հետո Զատկի և Բաղարջակերաց տոնն էր։ Քահանայապետներն ու դպիրները հնար էին փնտրում, թե Հիսուսին նենգությամբ ինչպե՛ս ձերբակալեն և սպանեն։
Այն ժամանակ փարիսեցիները հերովդեսականների հետ իսկույն դուրս ելան և խորհուրդ էին անում նրա դեմ, թե ինչպե՛ս կորստյան մատնեն նրան։
Քահանայապետներն ու փարիսեցիները ժողով գումարեցին և ասացին. «Ի՞նչ անենք, քանի որ այդ մարդը բազում նշաններ է անում։
Դրանից հետո Հիսուսը շրջում էր Գալիլեայում, քանի որ չէր կամենում Հրեաստանում շրջել, որովհետև հրեա առաջնորդներն ուզում էին սպանել նրան։