Մինչ Հիսուսը Բեթանիայում էր, բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, եկավ մի կին, որն իր հետ ուներ նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղի մի շիշ։ Շիշը կոտրելով՝ նա յուղը թափեց Հիսուսի գլխին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 11:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սա այն Մարիամն էր, որ յուղով օծեց Տիրոջը և իր մազերով սրբեց նրա ոտքերը։ Սրա եղբայր Ղազարոսը հիվանդ էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն Մարիամն էր, որ Տիրոջը յուղով օծեց և նրա ոտքերն իր մազերով սրբեց։ Նրա եղբայր Ղազարոսը հիվանդ էր։ |
Մինչ Հիսուսը Բեթանիայում էր, բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, եկավ մի կին, որն իր հետ ուներ նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղի մի շիշ։ Շիշը կոտրելով՝ նա յուղը թափեց Հիսուսի գլխին։
Հովհաննեսն իր աշակերտներից մի երկուսին իր մոտ կանչեց ու նրանց ուղարկեց Տիրոջ մոտ՝ ասելու. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք»։
Նրա քույրերը Հիսուսի մոտ մարդ ուղարկեցին ու ասացին. «Տե՛ր, ահավասիկ նա, ում սիրում էիր, հիվանդացել է»։
Իսկ Մարիամը, երբ եկավ Հիսուսի կանգնած տեղն ու տեսավ նրան, ընկավ նրա ոտքերն ու ասաց. «Տե՛ր, եթե այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի»։
Իսկ Մարիամը, մի լիտր ազնիվ նարդոսի թանկարժեք յուղ վերցնելով, օծեց Հիսուսի ոտքերը և իր մազերով սրբում էր նրա ոտքերը։ Տունը լցվեց յուղի բուրմունքով։
Արդ, եթե ես՝ Տերս ու Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ։