ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը նրանց պատասխանեց. «Ձեր Օրենքում գրված չէ՞. “Ես ասացի, թե աստվածներ եք” (Սաղ. 81(82).6)։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը նրանց պատասխանեց. «Ձեր օրենքում գրված չէ՞. "Ես ասացի՝ աստվածներ եք" (Սաղ. 82.6)։ |
Տերն ասաց Մովսեսին. «Փարավոնի առջև հանդես կգաս իբրև աստված, իսկ քո եղբայր Ահարոնը թող լինի քո մարգարեն։
Իսկ եթե աստվածներ է կոչում նրանց, որոնց ուղղված էր Աստծու խոսքը (և հնարավոր չէ, որ Գիրքը ջնջվի),
Ժողովուրդը նրան պատասխանեց. «Օրենքից լսել ենք, թե Քրիստոսը հավիտյան պիտի մնա, իսկ դու ինչպե՞ս ես ասում, թե Մարդու Որդին պետք է բարձրանա. ո՞վ է այդ Մարդու Որդին»։
Եվ այդ նրա համար, որ կատարվի նրանց Օրենքում գրված խոսքը՝ “Առանց պատճառի ինձ ատեցին” (Սաղ. 34(35).19, հմմտ. 68(69).4)։
Օրենքի մեջ գրված է. «Օտար լեզուներով ու օտարների շուրթերով եմ խոսելու այդ ժողովրդի հետ, բայց ոչ էլ այդպես են լսելու ինձ» (Ես. 28.11-12)։