Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այս խոսքերի պատճառով հրեաների մեջ դարձյալ պառակտում առաջացավ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Արդ, այս խոսքերի պատճառով հրեաների մեջ դարձյալ երկպառակություն առաջացավ։

Տես գլուխը



ՀՈՎՀԱՆՆԵՍ 10:19
9 Խաչաձեւ Հղումներ  

Բայց հրեաներն իրար հետ բուռն կերպով վիճում էին և ասում. «Սա ինչպե՞ս կարող է իր մարմինը մեզ տալ՝ ուտելու»։


Փարիսեցիներից ոմանք ասացին. «Այդ մարդն Աստծուց չէ, քանի որ շաբաթ օրը չի պահում»։ Ոմանք ասում էին. «Իսկ մեղավոր մի մարդ ինչպե՞ս կարող է այսպիսի նշաններ անել»։ Եվ նրանց մեջ պառակտում կար։


Եվ քաղաքի մեծ մասի մեջ պառակտում առաջ եկավ. ոմանք հրեաների կողմն էին, ոմանք՝ առաքյալների։


Նախ՝ լսում եմ, որ երբ հավաքվում եք եկեղեցում, հակառակ խմբերի եք բաժանվում, և մասամբ հավատում եմ։


Այն, որ ձեր մեջ կռիվ ու նախանձ կա, մի՞թե ցույց չի տալիս, որ մարմնավոր եք և վարվում եք զուտ մարդկային ձևով։