Նրա վրա պիտի իջնի Աստծու հոգին, իմաստության և խոհեմության հոգին, խորհրդի ու զորության հոգին, գիտության և աստվածպաշտության հոգին.
ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովհաննեսը վկայեց ու ասաց. «Տեսնում էի Հոգին, որ երկնքից աղավնու պես իջնում էր և հանգչում նրա վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Հովհաննեսը վկայեց ու ասաց. «Տեսնում էի Հոգին, որ աղավնու պես իջնում էր երկնքից և հանգչում նրա վրա։ |
Նրա վրա պիտի իջնի Աստծու հոգին, իմաստության և խոհեմության հոգին, խորհրդի ու զորության հոգին, գիտության և աստվածպաշտության հոգին.
Հիսուսը մկրտվելուց հետո իսկույն դուրս ելավ ջրից։ Եվ ահա երկինքը բացվեց նրան, և տեսավ Աստծու Հոգին, որ իջնում էր ինչպես աղավնի և գալիս էր իր վրա։
Եվ նույն պահին, երբ ջրից դուրս էր գալիս, տեսավ երկինքը, որ պատռվում էր, և Աստծու Հոգին, որ իբրև աղավնի իջնում էր իր վրա։
և Սուրբ Հոգին մարմնավոր տեսքով՝ որպես աղավնի, իջավ նրա վրա, և երկնքից ձայն եկավ, որ ասում էր. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ստացար իմ բարեհաճությունը»։
Իսկ ես չէի ճանաչում նրան, բայց որպեսզի հայտնի լինի Իսրայելին, դրա համար եկա ջրով մկրտելու»։
Ուրիշն է, որ վկայում է իմ մասին. և դուք գիտեք, որ հավաստի է այն վկայությունը, որ նա վկայեց իմ մասին։