Ես ձեզ մկրտում եմ ջրով՝ ապաշխարության մկրտությամբ, բայց նա, ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ նրա կոշիկներն անգամ տանելու։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սա է նա, որի մասին ասում էի, թե իմ հետևից է գալիս. մարդ, որը ինձնից մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ էլ կար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սա է, որի մասին ես ասում էի. "Ինձանից հետո գալիս է մեկը, որ ինձանից մեծ է, որովհետև նա կար ինձանից առաջ։ |
Ես ձեզ մկրտում եմ ջրով՝ ապաշխարության մկրտությամբ, բայց նա, ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ նրա կոշիկներն անգամ տանելու։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով։
Հովհաննեսը պատասխանեց բոլորին ու ասաց. «Ես ձեզ մկրտում եմ ջրով՝ ապաշխարության համար, բայց նա, ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես նրա կոշիկները տանելու իսկ արժանի չեմ։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով։
Հովհաննեսը վկայում էր նրա մասին, աղաղակում և ասում. «Սա է, որի մասին ասացի, թե իմ հետևից էր գալու, ահա ինձնից ավելի մեծ եղավ, որովհետև ինձնից առաջ էր»։
Իսկ ես չէի ճանաչում նրան, բայց որպեսզի հայտնի լինի Իսրայելին, դրա համար եկա ջրով մկրտելու»։
Շատերը նրա մոտ եկան և ասում էին. «Հովհաննեսը որևէ նշան չարեց, բայց այն ամենը, որ Հովհաննեսն ասել էր նրա մասին, ճշմարիտ էր»։