ՀՈԲ 6:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դե ահա դուք նույնպես անողորմ ելել եք ինձ վրա. գեթ վերքերիս նայեք և երկյուղ կրեք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այժմ դուք անօգուտ եք ինձ համար. դուք տեսնում եք իմ թշվառությունն ու սարսափում։ |
Ով ատում է իր աղքատ եղբորը, նրա սիրուց հեռու պիտի մնա։ Բարի խորհուրդը մոտեցնում է նրանց, որոնք ճանաչում են այն, և իմաստուն մարդը կգտնի այն։ Ով շատ չար բան է անում, նա չարիքի վարպետ է դառնում, և ով վեճեր է գրգռում, անմեղ չի համարվի, մանավանդ որ այնպիսի բան է անում, որ իրեն չի վերաբերում։
Դադարե՛ք հույս դնել այն մարդու վրա, որի շունչը ռունգերի մեջ է, որովհետև ի՞նչ արժեք պիտի ունենա նա։
Փորձեցինք բուժել Բաբելոնին, բայց նա չբժշկվեց, թողնենք նրան և յուրաքանչյուրս գնանք մեր երկիրը, որովհետև նրա դատաստանը մինչև երկինք հասավ, բարձրացավ մինչև աստղերը,
Այդ ժամանակ Հիսուսը նրանց ասաց. «Այս գիշեր դուք ամենքդ ինձնով գայթակղվելու եք, որովհետև գրված է. “Կհարվածեմ, և հոտի ոչխարները կցրվեն” (Զաք. 13.7բ)։
Բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանան մարգարեների գրվածքները»։ Այն ժամանակ բոլոր աշակերտները թողեցին նրան և փախան։
Առաջին դատավարության ժամանակ ոչ ոք ինձ թիկունք չկանգնեց, այլ բոլորը լքեցին ինձ. դա թող մեղք չհամարվի նրանց։