ՀՈԲ 6:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իմ մերձավորները վրաս չնայեցին. նվազած առվի պես, ալիքի պես անցան իմ կողքով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմ եղբայրները խաբում են հեղեղների պես, ինչպես ձորի հեղեղատներն են անցնում, |
Ինձնից հեռացել են եղբայրներս. ինձնից առավել՝ օտարներին են ճանաչում նրանք։ Բարեկամներս անողորմ են դարձել,
Ովքեր դողում էին ինձանից, այժմ ահա ելել են ինձ վրա։ Ինչպես ձյունը կամ ինչպես քարացած սառույցը,
Տերն իր ողորմությունը ցերեկով հաստատեց, Գիշերով՝ նոր օրհնությունը, Եվ աղոթքն իմ առ Աստված՝ իմ կյանքի համար։
քանի որ քո եղբայրներն ու քո հոր տունը՝ նրա՛նք անգամ դավաճանեցին քեզ, նրանք էլ աղաղակ բարձրացրին քո հետևից և կուտակվեցին քո գլխին։ Մի՛ հավատա նրանց, որովհետև չարախոսում են քո մասին։
Ինչո՞ւ նրանք, որ ինձ տրտմություն են պատճառում, զորանում են, իսկ իմ վերքերն ահավոր են. ինչպե՞ս պիտի բժշկվեմ։ Ինձ համար եղավ անպետք ջուր, որին չի կարելի վստահել։
Քո բոլոր բարեկամները քեզ մոռացան և չեն հարցնում քո մասին։ Իբրև սոսկալի խրատ՝ ես թշնամական հարվածներ հասցրի քեզ։ Քո բոլոր անօրենությունների պատճառով բազմացան մեղքերդ։
Ահավասիկ այն բոլոր կանայք, որոնք մնացել են քո՝ Հուդայի թագավորիդ տանը, պիտի տարվեն բաբելացիների արքայի իշխանների մոտ։ Նրանք պիտի ասեն. “Մարդիկ, որոնք քեզ հետ խաղաղության մեջ էին, քեզ խաբեցին և հաղթեցին, մոլորության մեջ գցեցին քո ոտքերը և երես դարձրին քեզնից։
Ձեր բոլորի համար չեմ ասում, որովհետև ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ, այլ որպեսզի կատարվի գրվածը՝ “Ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դեմ դարձավ” (Սաղ. 40(41).10(9))։
ահա պիտի գա ժամանակը և արդեն իսկ եկել է, երբ կցրվեք յուրաքանչյուրդ ձեր տեղն ու ինձ միայնակ կթողնեք. սակայն ես միայնակ չեմ, որովհետև Հայրն ինձ հետ է։
Նրանք ատելի բանսարկուներ են, որոնք ընթանում են իրենց ցանկությունների հետևից. խարդախությամբ մասնակից են լինում սիրո ճաշին՝ անպատկառորեն միայն իրենց պարարտացնելու համար. սրանք հողմակոծ անջուր ամպեր են, պտղակորույս չորացած ծառեր, անպտուղ, կրկնակի մեռած, արմատախիլ եղած.