Այն ժամանակ գայլերն ու գառները միասին պիտի արածեն, և առյուծը հարդ պիտի ուտի եզան նման, օձը հող պիտի ուտի իբրև հաց։ Մարդիկ չեն մեղանչելու և չեն վնասելու իմ սուրբ լեռան վրա»,- ասում է Տերը։
ՀՈԲ 5:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ վայրի գազանների հետ խաղաղության մեջ ես լինելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև քո դաշինքը դաշտի քարերի հետ կլինի, ու դաշտի գազանները քեզ հետ խաղաղության մեջ կլինեն։ |
Այն ժամանակ գայլերն ու գառները միասին պիտի արածեն, և առյուծը հարդ պիտի ուտի եզան նման, օձը հող պիտի ուտի իբրև հաց։ Մարդիկ չեն մեղանչելու և չեն վնասելու իմ սուրբ լեռան վրա»,- ասում է Տերը։
Դավթի հետ խաղաղության ուխտ եմ կնքելու. չար գազաններին վերացնելու եմ երկրից, իսկ իմ հոտերն ապահով բնակվելու են անապատում և ննջելու են անտառներում։
Ագարակի ծառերն իրենց պտուղներն են տալու, իսկ հողը տալու է իր զորությունը։ Իրենց երկրում նրանք խաղաղ ու ապահով են բնակվելու։ Ու կիմանան, որ ես եմ Տերը, երբ փշրեմ նրանց վզի լուծը։ Նրանց փրկելու եմ իրենց ծառայեցնողների ձեռքից,
«Եվ այն օրը,- ասում է Տերը,- ինձ կանվանի «Ամուսին իմ» [𝕸 Իշի] և ինձ չի անվանի «Բահաղիմ» [Տեր իմ]։
Ձեր երկրին խաղաղություն կպարգևեմ, կքնեք, և չի լինի մեկը, որ ձեզ վախեցնի։ Ձեր երկրից կվերացնեմ չար գազաններին։ Եվ ձեր երկրում պատերազմ չի լինի։