Իսկ այն խեղճին, որ կարիքի մեջ էր, արդյոք երբևէ օգնության չեկա՞։ Թողեցի՞ արդյոք, որ այրու աչքերը ողբալուց մաշվեն։
ՀՈԲ 5:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հույս է ունենալու տկարը, և փակվելու է անիրավի բերանը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աղքատի համար հույս է լինում, և անօրենությունն իր բերանը փակում է։ |
Իսկ այն խեղճին, որ կարիքի մեջ էր, արդյոք երբևէ օգնության չեկա՞։ Թողեցի՞ արդյոք, որ այրու աչքերը ողբալուց մաշվեն։
Արդարը պիտի ուրախանա Տիրոջով՝ Հույսը դնելով նրա վրա։ Բոլոր սրտով ուղիղները պիտի պարծենան նրանով։
Մեղավորները կրկին մեռյալների աշխարհ կընկնեն, Ինչպես նաև Աստծուն մոռացած բոլոր հեթանոսները։
Բայց Իսրայելի որդիների մոտ մի շուն անգամ չի հաչա մարդու կամ անասունի վրա, և այդպիսով կիմանաք, որ Տերը սքանչելիքներ անելով Իսրայելին զատեց եգիպտացիներից։
Իսկ ի՞նչ պատասխան են տալու ազգերի թագավորները, քանի որ Տերը հաստատեց Սիոնի հիմքերը, և նրա շնորհիվ պիտի փրկվեն ժողովրդի աղքատները»։
Բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան Երեմիային հանձնեց Նաբուզարդան դահճապետի ձեռքը և պատվիրեց նրան՝ ասելով.
Եվ կնստեք ամրոցներում, դուք, ժողովրդի կալանավորնե՛ր, և քո պանդխտության մեկ օրվա դիմաց կրկնակին կհատուցեմ քեզ։
Բայց գիտենք, որ Օրենքն ինչ որ ասում է, նրանց է ասում, որ Օրենքի տակ են, որպեսզի ամեն բերան փակվի, և ամբողջ աշխարհն Աստծու առաջ հանցավոր երևա։