Եվ օրհնեց նրանց Աստված՝ ասելով. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրե՛ք դրան, իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, բոլոր կենդանիների և ողջ երկրի, ինչպես նաև երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։
ՀՈԲ 41:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հանուն նրա ես չեմ լռելու։ Հզորի խոսքը ողորմած պիտի լինի իր հավասարի նկատմամբ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի՞թե նա քեզ հետ դաշինք կդնի. նրան կարո՞ղ ես հավիտենական ծառա անել։ |
Եվ օրհնեց նրանց Աստված՝ ասելով. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրե՛ք դրան, իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, բոլոր կենդանիների և ողջ երկրի, ինչպես նաև երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։
կամ ո՞վ է, որ ինձ պիտի դիմադարձի ու դիմանա, երբ այն ամենը, ինչ որ կա երկնքի ներքո, իմն է։
նրա տերը նրան թող կանգնեցնի Աստծու ատյանի առաջ, այնուհետև բերի իր տան դռան սեմի մոտ, հերյունով ծակի նրա ականջը, և նա թող ծառայի իրեն ցմահ։
ապա հերյունը կվերցնես, դռան սեմի վրա կծակես նրա ականջը, և նա ցմահ կդառնա քո ստրուկը։ Նույն կերպ կվարվես քո աղախնի նկատմամբ։
Մեկ ամիս անց Նաաս Ամովնացին ելավ ու բանակեց Գաղաադի Հաբիս քաղաքի շուրջը։ Հաբիսի բոլոր բնակիչները Նաաս Ամովնացուն ասացին. «Մեզ հետ դաշի՛նք կնքիր, և մենք կծառայենք քեզ»։