ՀՈԲ 4:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես նկատել եմ անօրեն բաներ հերկողների. ովքեր անարդարություն ու տառապանք են սերմանում, անարդարություն ու տառապանք էլ կհնձեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինչպես որ տեսել եմ, անօրենություն հերկողները և անիրավություն սերմանողները նույնն էլ հնձում են։ |
Իր մեջ ցավեր է սաղմնավորելու. սնոտի բաներ են իրեն հանդիպելու. նրա արգանդը նենգություն է ծնելու»։
Այն օրը, երբ տնկես, պիտի մոլորվես։ Եթե անգամ կանուխ սերմանես, պիտի ծաղկի ամռանը, այն օրը, երբ կտակելու ես, ինչպես հայրն է ժառանգություն թողնում իր որդիներին։
քո ճանապարհներն ու քո ընթա՛ցքը քեզ հասցրին այդ ամենը։ Դա է քո չարությունը, ինչպես և դառնությունը, որ հասավ սրտիդ»։
Քանի որ խորշակահար սերմ ցանեցին, նրանց կործանումն էլ կընդունի այն։ Նրանց խուրձը խյուսի զորություն չի տա. եթե տա էլ, օտարները կուտեն այն։
Քանի որ ով սերմանում է խնայողաբար, խնայողաբար էլ կհնձի, իսկ ով սերմանում է առատորեն, առատորեն էլ կհնձի։