Նա վայրագ մարդ է լինելու։ Նա դուրս է գալու բոլորի դեմ, և բոլորը դուրս են գալու նրա դեմ։ Նա բնակվելու է իր բոլոր եղբայրներից առանձին»։
ՀՈԲ 39:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ո՞վ է վայրի էշին բաց թողել ազատ, ո՞վ է արձակել կապանքները նրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ցիռն ո՞վ է ազատ բաց թողել, և վայրի էշի կապերն ո՞վ է արձակել, |
Նա վայրագ մարդ է լինելու։ Նա դուրս է գալու բոլորի դեմ, և բոլորը դուրս են գալու նրա դեմ։ Նա բնակվելու է իր բոլոր եղբայրներից առանձին»։
ու սրանք դարձան ինչպես վայրի էշ՝ դաշտերում։ Վատնեցին իրենց գործերն ինձ համար. քաղցր եղավ նրանց հացը լկտիների հետ։
Արդ, մի՞թե զուր է ցիռը զռում, եթե իր համար կեր չի խնդրում։ Կամ թե եզը մսուրում կգոռա՞, եթե կերակուր ունենա։
Պիտի լքեն այդ քաղաքի հարստությունը և ցանկալի տները, քո ավանները հավիտենապես քարանձավների պիտի վերածվեն, վայրի էշերը պիտի զվարճանան այնտեղ, և հոտերը պիտի արածեն,
Ամեն երեկո նրա լացի ձայնը տարածվեց իր ճանապարհներին. հաճախ նա այցելեց անապատի ջրերին. իր մարմնական ցանկության պատճառով այսահար դարձավ։ Անձնատուր եղավ իր կրքերին, և ո՞վ հետ պիտի դարձնի նրան։ Բոլոր նրանք, ովքեր կփնտրեն նրան, նեղություն չեն կրի. իր տառապանքների մեջ կգտնեն նրան։