ՀՈԲ 39:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որոտում է դաշտում ու դոփում, զորությամբ դուրս է գալիս դաշտ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հովտում սմբակով քանդքնդում է, իր ուժով զվարճանում. նա դուրս է գալիս՝ սպառազենը դիմավորելու։ |
Ակա՛նջ դրեք և լսե՛ք. այդպես չպետք է խոսեն. մարդ չկա, որ զղջա իր չարությունների համար և ասի. “Ի՞նչ գործեցի”։ Արշավողը կասեցրեց իր ընթացքը, ինչպես քրտինք մտած ձին է կանգնում խրխնջալիս։
այլ պարծեցողը թող այս բանով պարծենա՝ իմանալ և ճանաչել ինձ, որ ես եմ Տերը՝ Աստված, որ երկրի վրա իրավ դատաստան, ողորմություն ու արդարություն եմ անում, որոնք հաճելի են ինձ,- ասում է Տերը։
Այն ժամանակ կտոր-կտոր եղան Մադդարոթի ձիերի գարշապարները։ Իմ գարշապարները գետնին հավասարեցրին նրանց ահարկու հպարտությունը։
Երբ այլազգին նայեց ու տեսավ Դավթին, արհամարհեց նրան, քանի որ նա մի պատանյակ էր՝ խարտյաշ ու գեղեցիկ աչքերով։