ՀՈԲ 36:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց հայտնելու է իրենց արարքները, նաև հանցանքները, որ սաստկացել են։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ժամանակ նրանց կհայտնի իրենց արարքները և հանցանքը, որ իրենք իրենց մեծարել էին։ |
Նրանց բերանների մեջ Ճշմարտություն չկա, Եվ նրանց սրտերը նանրացած են, Նրանց կոկորդները բաց են գերեզմանի պես, Նրանք նենգավոր եղան իրենց լեզուներով։
քանզի բազում են մեր անօրենությունները քո առաջ, և մեր մեղքերը հակառակ կանգնեցին մեզ. մեր անօրենությունները մեր մեջ են, մենք ինքներս գիտենք մեր անիրավությունները։
Բայց Օրենքը մեջտեղ եկավ, որպեսզի երևան գա հանցանքների բազմությունը, որովհետև որտեղ մեղքը շատացավ, շնորհն ավելի առատացավ։
Վստահելի ու լիակատար ընդունելության արժանի է այս խոսքը, որ Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ՝ փրկելու մեղավորներին, որոնցից առաջինը ես եմ։