Փարավոնն ասաց իր բոլոր պաշտոնյաներին. «Մի՞թե կարող ենք այսպիսի մարդ գտնել, որ իր մեջ ունենա Աստծու հոգին»։
ՀՈԲ 32:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սակայն այդպես էլ չէ. մարդիկ հոգի ունեն, Ամենակալի շունչն է, որ ուսուցանում է դրանք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց մարդուս մեջ եղածը հոգին է, և Ամենակարողի շունչն է նրան հասկացողություն տալիս։ |
Փարավոնն ասաց իր բոլոր պաշտոնյաներին. «Մի՞թե կարող ենք այսպիսի մարդ գտնել, որ իր մեջ ունենա Աստծու հոգին»։
Եվ փարավոնն ասաց Հովսեփին. «Քանի որ Աստված քեզ հայտնեց այդ ամենը, ուրեմն քեզնից ավելի իմաստուն ու խելացի մարդ չկա։
ուստի քո ասածի համաձայն եմ վարվելու. քեզ տալիս եմ իմաստուն ու հանճարեղ միտք, այնպես որ ո՛չ քեզնից առաջ է քո նմանը եղել, և ո՛չ էլ քեզնից հետո քո նմանը կհայտնվի։
Եվ ամբողջ Իսրայելը, լսելով արքայի վճռած դատաստանը, երկնչեց արքայից, քանզի տեսավ, որ նրա մեջ դատաստան վարելու Աստծու իմաստնությունը կար։
այն ժամանակ մարդկանց միտքն է բացահայտում։ Այդպիսի ահավոր տեսիլքով ահա զարհուրեցրեց նրանց՝
Աստված իմաստությունը, գիտությունը և ուրախությունը տալիս է այն մարդուն, որը հաճելի է իր առջև, իսկ մեղավորին տալիս է հավաքելու և դիզելու հոգս, որպեսզի նա ձեռք բերածը տա այն մարդուն, որը հաճելի է Աստծու առջև։ Բայց սա ևս ունայնություն է, քամուն բռնելու նման։
Սուրբ Գրքի ամեն մի գիրք աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար,
Իսկ եթե ձեզնից մեկն իմաստությամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի։