ՀՈԲ 31:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իրավունքն արդար թե անտեսել եմ ես իմ ծառայի կամ իմ աղախնի, որ իր խնդրով եկել է ինձ մոտ. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե ես իմ ծառայի կամ աղախնի իրավունքն արհամարհել եմ, երբ նրանք ինձ հետ ժամանակին վեճ են ունեցել, |
Նրանց կարող եք ժառանգություն թողնել ձեր որդիներին՝ իբրև մշտական ստրուկների, բայց ձեր եղբայրներին՝ Իսրայելի որդիներին, մի՛ տառապեցրեք չարչարանքով։
Դուք էլ, տերե՛ր, նույն կերպ վերաբերվե՛ք նրանց նկատմամբ՝ մի կողմ թողնելով սպառնալիքները։ Իմացե՛ք, որ թե՛ նրանք, թե՛ դուք Տեր ունեք երկնքում, և նրա առաջ աչառություն չկա։
Տերե՛ր, ձեր ծառաների հետ վարվե՛ք ուղղամտությամբ և արդարությամբ։ Իմացե՛ք, որ դուք էլ Տեր ունեք երկնքում։