Արքան արծաթն ու ոսկին Երուսաղեմում հասարակ քարի նման բան դարձրեց, իսկ եղևնափայտը՝ դաշտի մոլաթզենիների նման առատ։
ՀՈԲ 27:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ու եթե անգամ հողի պես արծաթ հավաքեն կամ կավի նման ոսկի պատրաստեն, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե նա հողի պես արծաթ էլ դիզելու լինի և ցեխի չափ հագուստներ պատրաստի, |
Արքան արծաթն ու ոսկին Երուսաղեմում հասարակ քարի նման բան դարձրեց, իսկ եղևնափայտը՝ դաշտի մոլաթզենիների նման առատ։
Անարատը ժառանգություն պիտի թողնի թոռներին, ամբարիշտների հարստությունը արդարները պիտի գանձեն։
Աստված իմաստությունը, գիտությունը և ուրախությունը տալիս է այն մարդուն, որը հաճելի է իր առջև, իսկ մեղավորին տալիս է հավաքելու և դիզելու հոգս, որպեսզի նա ձեռք բերածը տա այն մարդուն, որը հաճելի է Աստծու առջև։ Բայց սա ևս ունայնություն է, քամուն բռնելու նման։
Մի՞թե այս բոլորը նրա դեմ առակ չեն հորինի և չեն հեգնի նրան և ասեն. «Վա՜յ նրան, ով ավելացնում է իր անձի համար այն, ինչ իրենը չէ. մինչև ե՞րբ է ծանրացնելու իր լուծը ծանրությամբ»,
Ողբացե՛ք, կոտորվածների բնակիչնե՛ր, քանի որ ողջ ժողովուրդը նմանվեց քանանացիներին. կործանվեցին բոլորը, որոնք հպարտացել էին արծաթով։
Տյուրոսն ամրոցներ շինեց իր համար և արծաթը գանձեց հողի պես, և ոսկին՝ ճանապարհների ցեխի պես։
«Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն են փչացնում, որտեղ գողերը սողոսկում և գողանում են,