ՀՈԲ 23:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ճշմարտությունն էլ, հանդիմանանքն էլ գալիս են նույնից, ուստի վերջապես իրավունքներս մեջտեղ կհանի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այնտեղ նրա հետ ուղղամիտ մարդն է վիճաբանում։ Ու ես իմ Դատավորից հավիտյան կազատվեի։ |
Եկե՛ք իրար հետ քննենք,- ասում է Տերը.- եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ բրդի պես։
Արդար ես դու, Տե՛ր, և քո առջև խնդրանք պիտի դնեմ ու իմ իրավունքի մասին խոսեմ. ինչպե՞ս է, որ ամբարիշտների բռնած գործերը հաջողվում են, և բոլոր նրանք, ովքեր արհամարհում են ու անարգում, երջանիկ դարձան։
“Մի՞թե Տերը հավիտյան բարկացած պիտի մնա և բարկությունն ընդմիշտ պիտի պահի՞”.- ահա այսպես ասացիր դու, գործեցիր այդ բոլոր չարիքները և զորացար»։
Եթե այդպես է, ուրեմն ոչ մի դատապարտություն չկա նրանց համար, ովքեր Քրիստոս Հիսուսի մեջ են.