Բայց դե փորձի՛ր մեկնել ձեռքդ ու դիպչել նրա ունեցվածքին ու կտեսնես, որ նա քո ներկայությամբ անգամ չի օրհնի քեզ»։
ՀՈԲ 19:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ո՛վ բարեկամներ, ողորմե՛ք ինձ, ողորմե՛ք ինձ, քանի որ Տիրոջ ձեռքն է բարձրացել վրաս։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ողորմեցե՜ք ինձ, ողորմեցե՜ք ինձ, ո՛վ իմ բարեկամներ, որովհետև ինձ Աստծու ձեռքն է դիպել։ |
Բայց դե փորձի՛ր մեկնել ձեռքդ ու դիպչել նրա ունեցվածքին ու կտեսնես, որ նա քո ներկայությամբ անգամ չի օրհնի քեզ»։
Եվ Հոբը, նրան նայելով, ասաց. «Խոսեցիր անզգամ կնոջ պես. եթե Տիրոջ ձեռքից բարիքներն ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք»։ Եվ իր հետ պատահած այս բոլոր դեպքերի ժամանակ Հոբն իր շրթունքներով չմեղանչեց Տիրոջ առաջ, ոչ էլ անզգամություն հանդես բերեց Աստծու հանդեպ։
Մեկնի՛ր ձեռքդ, դիպչի՛ր նրա ոսկորներին ու մարմնին և կտեսնես, թե նա քո ներկայությամբ կօրհնի՞ քեզ»։
Տիրոջ նետերն իմ մարմնի մեջ են, Նրա զայրույթը արյունս է ծծում. բերանս բացելիս կտտում են ինձ։
Ասացի, թե պիտի պահեմ իմ ճանապարհները, Որպեսզի չմեղանչեմ լեզվով. Բերանս զսպեցի, Երբ մեղավորն ինձ հակառակվեց։
Եվ արդ, ահա Տիրոջ ձեռքը քեզ վրա է. կույր կլինես ու միառժամանակ արև չես տեսնի»։ Անմիջապես նրա վրա մեգ ու խավար իջավ. և խարխափելով առաջնորդողներ էր փնտրում։
Եվ եթե մի անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները, իսկ եթե մի անդամ փառավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները։
Հիշե՛ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ. հիշե՛ք նաև չարչարվածներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք։
դուք պիտի սպասեի՞ք նրանց, մինչև որ մեծանան, և նրանց համար ձեզ հետ պիտի պահեի՞ք ամուսնանալուց։ Ո՛չ, աղջիկնե՛րս, ես ձեզանից ավելի եմ դառնացած, որովհետև Տիրոջ ձեռքը ծանրացավ ինձ վրա»։