Զզվել են ինձնից իմ ծանոթները. ում սիրում էի, իմ դեմ են ելել։
Իմ մտերիմ բարեկամներն ինձնից զզվում են, և իմ սիրեցյալները հակառակվում են ինձ։
արհամարհեցին ինձ մերձավորներս, իսկ ծանոթներս անունս են մոռացել։
բայց նրանք հավետ ուրացել են ինձ. երբ ոտքի եմ կանգնում, բամբասում են ինձ։
Դե ահա դուք նույնպես անողորմ ելել եք ինձ վրա. գեթ վերքերիս նայեք և երկյուղ կրեք։
Ինձանից հեռացրո՛ւ իմ տանջանքները, Որովհետև քո ձեռքի զորությունից ես նվաղեցի։
Ասացի Աստծուն. «Իմ օգնականը դու ես, Ինչո՞ւ մերժեցիր ինձ, ինչո՞ւ տխուր-տրտում գնամ Թշնամուս հալածանքի ժամանակ»։
Տերն իր ողորմությունը ցերեկով հաստատեց, Գիշերով՝ նոր օրհնությունը, Եվ աղոթքն իմ առ Աստված՝ իմ կյանքի համար։
Փառավորված է Աստված իր սրբերի խորհրդում, Մեծ և ահավոր է իր շուրջը եղողների վրա։
Հիսուսը նրան ասաց. «Հուդա՛, համբուրելո՞վ ես մատնում Մարդու Որդուն»։