ՀՈԲ 19:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ արհամարհեցին ինձ մերձավորներս, իսկ ծանոթներս անունս են մոռացել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմ ազգականներն ինձ լքել են, ու իմ ծանոթները՝ ինձ մոռացել։ |
Այն ժամանակ Աքիտոփելի խորհուրդները, որ նա տալիս էր այդ օրերին, համարվում էին Աստծուց տրված։ Այդպիսին էր Աքիտոփելի ամեն մի խորհուրդը ինչպես Դավթի, այնպես էլ Աբեսաղոմի համար։
Իմ տան դրացիները և աղախիններն իմ ինձ լիովին օտար համարեցին. մի այլազգի եմ ես թվում նրանց։
Նրա բոլոր եղբայրներն ու քույրերը լսեցին այն բոլոր դեպքերի մասին, որ պատահել էին նրան, եկան մոտը, եկան նաև բոլոր նրանք, ովքեր առաջ ճանաչում էին նրան։ Կերան և խմեցին նրա մոտ, մխիթարեցին նրան ու զարմացան այն բոլոր բաների վրա, որ նրա գլխին բերել էր Տերը։ Յուրաքանչյուրը նրան մի գառ տվեց ու չորսդրամյա անդրոշմ ոսկի։
Լսեցի շատերի պարսավանքը, որոնք խառնիխուռն հավաքվել էին իմ շուրջը. «Ո՛վ դուք բոլորդ, որ դրա բարեկամներն եք, եկե՛ք հարձակվենք դրա վրա, մի հնարք հնարենք դրա դեմ, գուցե խաբվի, և մենք հաղթենք ու մեր վրեժը լուծենք դրանից»։
Նա գիշերը դառնորեն լաց եղավ. արցունքներ կան նրա ծնոտներին։ Այդ օրը նրա սիրելիների մեջ չգտնվեց մեկը, որ մխիթարիչ լիներ նրան. նրա բոլոր բարեկամներն անարգեցին նրան ու թշնամիներ դարձան։
Եղբայրն իր եղբորը մահվան կմատնի, հայրը՝ որդուն։ Զավակները ծնողների դեմ կելնեն և նրանց կսպանեն։
Ձեր բոլորի համար չեմ ասում, որովհետև ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ, այլ որպեսզի կատարվի գրվածը՝ “Ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դեմ դարձավ” (Սաղ. 40(41).10(9))։