ՀՈԲ 15:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երեսը ծածկել է իր ճարպով ու երկսայրի սուր դրել ազդրին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև նա իր երեսը ճարպով ծածկեց ու կողերի վրա ճարպ կապեց։ |
Քեզ ատողները պարծեցան իրենց բարեկեցության մեջ, Իրենց նշաններն իբրև զինանշաններ դրեցին Եվ չհասկացան,
Քանի որ այդ ժողովրդի սիրտը թանձրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերը փակել են. այդ պատճառով աչքերով չեն տեսնում, ականջներով չեն լսում, սրտով չեն հասկանում, որով և դարձի չեն գա, որ նրանց բժշկեմ»։
և չարությամբ զանց առան իմ խոսքերը. արդար դատաստան չարեցին, որբի իրավունքը չպաշտպանեցին, այրուն արդար դատով չդատեցին։
Հակոբը կերավ ու հագեցավ, ճարպակալեց ու գոռոզացավ այդ սիրելի մարդը։ Գիրացավ, հաստացավ ու լայնացավ, լքեց Տիրոջը՝ Աստծուն՝ իր Արարչին, և ապստամբեց Աստծու՝ իր Փրկչի դեմ։