Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀԵՍՈՒ 8:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երբ ելնեն մեր հետևից, կհեռացնենք նրանց այդ քաղաքից, և նրանք կասեն. “Փախան մեր առջևից, ինչպես առաջին անգամ”։ Երբ փախչենք նրանց առջևից,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նրանք դուրս կգան մեր հետևից, մինչև որ նրանց բաժանենք քաղաքից, որովհետև նրանք կասեն, թե՝ “Փախչում են մեր առջևից, ինչպես առաջին անգամ”, և մենք նրանց առջևից փախչելու ենք։

Տես գլուխը



ՀԵՍՈՒ 8:6
7 Խաչաձեւ Հղումներ  

Եվ փարավոնը կասի իր ժողովրդին. “Իսրայելի որդիները մոլորվել են երկրում, քանի որ անապատը շրջափակել է նրանց”։


Թշնամին ասաց. “Հետապնդեմ ու հասնեմ, բաժանեմ ավարը և դրանցով հագեցնեմ ինձ։ Սրով սպանեմ, և իմ ձեռքը տիրի նրանց”։


Չարի դատաստանն անմիջապես չի կատարվում, այդ պատճառով էլ մարդկանց որդիների սրտերը համարձակվում են չարիք գործել։


Քանի որ մարդն իր ժամանակն անգամ չգիտի, և ինչպես ձկները, որ որսվում են չար ուռկաններով, և թռչունները, որ բռնվում են թակարդների մեջ, այնպես էլ մարդկանց որդիներն են ընկնում չար ժամանակի որոգայթների մեջ, երբ այն հանկարծակի հասնում է նրանց։


Ես և ինձ հետ եղող ամբողջ ժողովուրդը կմոտենանք քաղաքին, և երբ Գայիի բնակիչները մեր դեմ դուրս գան, ինչպես առաջին անգամ, կփախչենք նրանց առաջից։


դուք ելե՛ք դարանից, մտե՛ք քաղաք և հարվածե՛ք քաղաքին, և Տերը՝ Իսրայելի Աստվածը, նրանց մեր ձեռքը կհանձնի։ Եվ երբ գրավեք քաղաքը, այրեցե՛ք այն հրով։


Բենիամինի որդիներն ասացին. «Սրանք մեր առաջ կոտորվելու են, ինչպես նախորդ անգամ»։ Իսկ Իսրայելի որդիներն ասացին. «Փախչենք և հեռացնենք նրանց քաղաքից ու ճանապարհից»։