Եվ Նոյը զոհասեղան շինեց Աստծու համար։ Նա բոլոր տեսակի մաքուր անասուններից ու բոլոր տեսակի մաքուր թռչուններից ողջակեզ մատուցեց զոհասեղանի վրա։
ՀԵՍՈՒ 8:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն ժամանակ Հեսուն Տիրոջ՝ Իսրայելի Աստծու համար զոհասեղան շինեց Գեբաղ լեռան վրա, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ժամանակ Հեսուն Իսրայելի Տեր Աստծու համար մի զոհասեղան շինեց Գեբաղ լեռան վրա, |
Եվ Նոյը զոհասեղան շինեց Աստծու համար։ Նա բոլոր տեսակի մաքուր անասուններից ու բոլոր տեսակի մաքուր թռչուններից ողջակեզ մատուցեց զոհասեղանի վրա։
Իսկ ինձ համար մի հողե զոհասեղա՛ն պատրաստեք և դրա վրա՛ մատուցեք ձեր ողջակեզն ու ձեր փրկության զոհը՝ ոչխար և արջառ, ամեն տեղ, որտեղ ես իմ անունը կծանուցեմ։ Եվ ես կգամ ու կօրհնեմ ձեզ։
Այն օրը, երբ անցնեք Հորդանան գետը և մտնեք այն երկիրը, որ Տերը՝ ձեր Աստվածը, տալու է ձեզ, այնտեղ մեծամեծ քարեր կկանգնեցնեք ու ծեփով կծեփեք դրանք։