Անհաշիվ ոսկի, արծաթ, պղինձ ու երկաթ կա. արդ, վե՛ր կաց ու գործի՛ր, քանի որ Տերը քեզ հետ է»։
ՀԵՍՈՒ 7:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Տերը Հեսուին ասաց. «Վե՛ր կաց, ինչո՞ւ ես ընկել երեսիդ վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տերը Հեսուին ասաց. «Վե՛ր կաց, ինչո՞ւ ես այդպես ընկել երեսիդ վրա։ |
Անհաշիվ ոսկի, արծաթ, պղինձ ու երկաթ կա. արդ, վե՛ր կաց ու գործի՛ր, քանի որ Տերը քեզ հետ է»։
Ժողովուրդը մեղք գործեց, դրժեց իմ ուխտը, որ ուխտեցի նրանց, նրանք գողացան և վերցրին նզովված բաներից, ստեցին և դրեցին իրենց ամանների մեջ։
Քանանացիներն ու երկրի բոլոր բնակիչները, այդ լսելով, կպաշարեն և կջնջեն մեզ երկրի երեսից։ Այն ժամանակ ի՞նչ պիտի անես քո մեծ անվան համար»։
Սամուելն ասաց. «Մի՞թե Տիրոջ համար ավելի հաճելի են ողջակեզներն ու զոհերը, քան Տիրոջ ձայնին անսալը։ Հնազանդությունն ավելի լավ է, քան ընտիր զոհը, և անսալն ավելի լավ է, քան խոյերի ճարպը։
Տերը Սամուելին ասաց. «Մինչև ե՞րբ պետք է սգաս Սավուղին, ես նրան զրկել եմ Իսրայելի վրա թագավորելուց։ Քո եղջյուրը ձիթայուղո՛վ լցրու, ե՛կ քեզ առաքեմ Բեթղեհեմ՝ Հեսսեի մոտ, քանի որ նրա որդիներից մեկին եմ թագավոր ընտրել»։