Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀԵՍՈՒ 6:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դու բոլոր մարտիկներով շրջապատի՛ր քաղաքը սրբազան փողերով, և երբ լսեք եղջերափողի ձայնը և հնչեցնեք փողերը, շրջապատե՛ք քաղաքը և բոլոր պատերազմող մարդիկդ քաղաքի շուրջը պտո՛ւյտ տվեք մեկ անգամ։ Այսպես արե՛ք վեց օր։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Դուք՝ բոլոր պատերազմող մարդիկդ, շրջապատե՛ք քաղաքը՝ մեկ անգամ պտույտ տալով քաղաքի շուրջը։ Վեց օր այդպես կանեք։

Տես գլուխը



ՀԵՍՈՒ 6:3
9 Խաչաձեւ Հղումներ  

Դրա տակ շուրջանակի կային ձուլածո եզներ, որոնք տասը կանգուն տրամագծով շրջապատել էին այն։ Եզները միաձույլ էին։


Միայն թե Տիրոջ դեմ մի՛ ապստամբեք և մի՛ վախեցեք այդ երկրի բնակիչներից, որովհետև մեր բաժինն են։ Տերը հեռացել է նրանցից, Տերը մեզ հետ է։ Մի՛ վախեցեք նրանցից»։


Արդ, այս գանձն ունենք կավե ամանների մեջ, որպեսզի երևա, որ այս անսահման զորությունն Աստծուց է և ոչ թե մեզնից։


Եվ Տիրոջ Ուխտի տապանակը, պտտվելով քաղաքի շուրջը, նորից գնաց բանակատեղի և իջևանեց այնտեղ։


Երկրորդ օրն էլ մեկ անգամ մոտիկից պտտվեցին քաղաքի շուրջը և դարձյալ եկան բանակատեղի։ Այդպես արեցին վեց օր։


Տերը Հեսուին ասաց. «Ահա ես քո ձեռքն եմ տալիս Երիքովը, նրա մեջ գտնվող թագավորին և մարտիկներին։


Տապանակի առջևից գնացող յոթ քահանա թող վերցնեն տոնական յոթնափող եղջերափողերը։ Յոթերորդ օրը քաղաքի շուրջը պտույտ տվե՛ք յոթ անգամ, և քահանաները թող հնչեցնեն եղջերափողերը,


Նա ասաց նրանց. «Կարգադրե՛ք ժողովրդին, որ գնան, շրջապատեն քաղաքը։ Մարտիկներն էլ զինված թող գնան Տիրոջ տապանակի առջևից։