Շաբաթ օրը՝ երեկոյան, երբ կիրակին էր սկսվում, Մարիամ Մագդաղենացին ու մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։
ՀԵՍՈՒ 6:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ յոթերորդ օրը լուսաբացին վեր կացան և նույն ձևով քաղաքի շուրջը պտտվեցին յոթ անգամ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Յոթերորդ օրը կանուխ վեր կացան լուսաբացին և նույն ձևով յոթ անգամ պտույտ տվեցին քաղաքի շուրջը. այդ օրն էր միայն, որ յոթ անգամ պտույտ տվեցին քաղաքի շուրջը։ |
Շաբաթ օրը՝ երեկոյան, երբ կիրակին էր սկսվում, Մարիամ Մագդաղենացին ու մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։
Հեսուն առավոտյան վաղ վեր կացավ, և ինքն ու Իսրայելի բոլոր որդիները մեկնեցին Սատիմից, եկան մինչև Հորդանան գետը և գետանցումից առաջ բանակեցին այնտեղ։
Երկրորդ օրն էլ մեկ անգամ մոտիկից պտտվեցին քաղաքի շուրջը և դարձյալ եկան բանակատեղի։ Այդպես արեցին վեց օր։
Յոթերորդ անգամ պտտվելիս քահանաները հնչեցրին փողերը, և Հեսուն ասաց Իսրայելի որդիներին. «Այժմ աղաղակե՛ք, որովհետև Տերն այս քաղաքը մեր ձեռքը հանձնեց։
Ունենք նաև մարգարեական ավելի հաստատուն խոսքը, որին եթե անսաք, լավ կանեք, քանզի այն մութ տեղում լույս տվող ճրագ է, մինչև օրը լուսանա, և արուսյակը ծագի ձեր սրտերում։