Իսկ երրորդ օրը, երբ դեռ նրանք ցավերի մեջ էին, Հակոբի երկու որդիները՝ Դինայի եղբայրներ Շմավոնն ու Ղևին, վերցնելով իրենց սրերը, համարձակ մտան քաղաք ու կոտորեցին բոլոր արուներին։
ՀԵՍՈՒ 5:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ ամբողջ ժողովուրդը թլփատվեց, հանգիստ առնելով մնացին բանակում, մինչև որ ապաքինվեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ ամբողջ ժողովրդի թլփատումն ավարտվեց, մնացին բանակատեղիում՝ իրենց տեղում, մինչև որ ապաքինվեցին։ |
Իսկ երրորդ օրը, երբ դեռ նրանք ցավերի մեջ էին, Հակոբի երկու որդիները՝ Դինայի եղբայրներ Շմավոնն ու Ղևին, վերցնելով իրենց սրերը, համարձակ մտան քաղաք ու կոտորեցին բոլոր արուներին։
Եվ նրանց փոխարեն տարավ նրանց որդիներին, որոնց թլփատեց Հեսուն։ Սրանք անթլփատ էին, քանի որ ճանապարհին չէին թլփատվել։
Եվ Տերն ասաց Հեսուին. «Այսօր ձեր վրայից վերացրեցի եգիպտացիների նախատինքը»։ Եվ այդ տեղի անունը կոչեց Գաղգաղա. այդպես է կոչվում մինչև այսօր։