Սեպփովրան, վերցնելով մի գայլախազ, կտրեց իր որդու թլիփը, նետեց նրա ոտքերի տակ և ասաց. «Արյան փեսա եղար ինձ համար»։
ՀԵՍՈՒ 5:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն ժամանակ Տերը Հեսուին ասաց. «Գայլախազ քարից դանա՛կ շինիր և նստի՛ր, թլփատի՛ր Իսրայելի որդիներին»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ժամանակ Տերը Հեսուին ասաց. «Սուր դանակնե՛ր շինիր քեզ համար և դարձիր կրկին թլփատի՛ր Իսրայելի որդիներին»։ |
Սեպփովրան, վերցնելով մի գայլախազ, կտրեց իր որդու թլիփը, նետեց նրա ոտքերի տակ և ասաց. «Արյան փեսա եղար ինձ համար»։
այլ հրեան նա է, որ ներքուստ է այդպիսին, և թլփատությունը սրտի թլփատությունն է՝ հոգով և ոչ թե գրով։ Նրա գովքը մարդկանցից չէ, այլ Աստծուց։
Եվ թլփատությունն ստացավ իբրև նշան, իբրև կնիք անթլփատ վիճակում ունեցած հավատի արդարության, որպեսզի նա հայր լինի բոլոր նրանց, ովքեր առանց թլփատված լինելու հավատում են, որպեսզի այդ նրանց նույնպես արդարություն համարվի,
Տերը կմաքրի քո ու քո սերնդի սիրտը, որպեսզի Տիրոջը՝ քո Աստծուն սիրես քո ամբողջ սրտով ու քո ամբողջ հոգով, որպեսզի ապրեք դու և քո սերունդը։
Նրանով թլփատվեցիք հավատով՝ անձեռագործ թլփատությամբ, Քրիստոսի թլփատությամբ՝ մերկանալով մեղանչական մարմնից,
Հեսուն գայլախազ քարից դանակներ շինեց և թլփատեց Իսրայելի որդիներին այն վայրում, որ կոչեց Անթլփատների բլուր։