Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀԵՍՈՒ 5:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այդ օրը՝ այդ երկրի ցորենից ուտելուց հետո, մանանան դադարեց, և Իսրայելի որդիներն այլևս մանանա չգտան։ Եվ այդ տարի նրանք հավաքեցին փյունիկեցիների երկրի պտուղը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հաջորդ օրը, երբ այդ երկրի բերքից կերան, մանանան դադարեց, և դրանից հետո Իսրայելի որդիների համար այլևս մանանա չկար։ Այդ տարի նրանք կերան Քանանի երկրի արդյունքից։

Տես գլուխը



ՀԵՍՈՒ 5:12
9 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելի որդիները քառասուն տարի մանանա կերան, մինչև որ հասան շեն երկիր։ Նրանք մանանա էին ուտում, մինչև որ հասան փյունիկեցիների կողմերը։


Անարատը ժառանգություն պիտի թողնի թոռներին, ամբարիշտների հարստությունը արդարները պիտի գանձեն։


և երբ այդ երկրի հացից ուտեք, մի մասն իբրև նվեր տվեք Տիրոջը.


Ես ուղարկեցի ձեզ հնձելու այն, ինչը դուք չէիք ցանել. ուրիշներն աշխատանք թափեցին, իսկ դուք նրանց վաստակի մեջ մտաք»։


Եվ առավոտյան այդ երկրի ցորենից բաղարջ և նոր հասած բերք կերան։