Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀԵՍՈՒ 4:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրեց Հեսուին։ Իսրայելի որդիների անցնելուց հետո Հորդանան գետի միջից տասներկու քարեր վերցնելով՝ իրենց հետ տարան բանակատեղի և դրեցին այնտեղ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես Հեսուն պատվիրել էր. նրանք տասներկու քար վերցրին Հորդանան գետի միջից Իսրայելի որդիների ցեղերի թվի համեմատ, ինչպես որ Տերն ասել էր Հեսուին, դրանք իրենց հետ տարան իջևանատեղի և դրեցին այնտեղ։

Տես գլուխը



ՀԵՍՈՒ 4:8
6 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելի որդիները գնացին ու արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին ու Ահարոնին։


Մովսեսը գրի առավ Տիրոջ բոլոր պատգամները։ Մովսեսը, առավոտյան կանուխ վեր կենալով, զոհասեղան կառուցեց լեռան ստորոտին և տասներկու վեմ կանգնեցրեց՝ ըստ Իսրայելի տասներկու ցեղերի թվի։


Այն տասներկու քարերը, որ վերցրել էին Հորդանան գետից, Հեսուն կանգնեցրեց Գաղգաղայում։


Հեսուն ուրիշ տասներկու քարեր կանգնեցրեց Հորդանան գետի մեջ, այնտեղ, ուր ոտք էին դրել Տիրոջ Ուխտի տապանակը տանող քահանաները, և մինչև այսօր դրանք այնտեղ են։