Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀԵՍՈՒ 4:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երբ ամբողջ ժողովուրդն անցավ Հորդանան գետը, Տերը խոսեց Հեսուի հետ և ասաց.

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երբ ամբողջ ժողովուրդը վերջացրեց Հորդանան գետի անցումը, Տերը խոսեց Հեսուի հետ և ասաց.

Տես գլուխը



ՀԵՍՈՒ 4:1
3 Խաչաձեւ Հղումներ  

Այն օրը, երբ անցնեք Հորդանան գետը և մտնեք այն երկիրը, որ Տերը՝ ձեր Աստվածը, տալու է ձեզ, այնտեղ մեծամեծ քարեր կկանգնեցնեք ու ծեփով կծեփեք դրանք։


Դուք անցաք Հորդանան գետը և եկաք Երիքով։ Երիքովի բնակիչները, ինչպես նաև ամորհացիները, քանանացիները, փերեզացիները, խևացիները, հեբուսացիները, քետացիները և գերգեսացիները պատերազմեցին ձեր դեմ, և Տերը նրանց ձեր ձեռքը մատնեց։


Տիրոջ Ուխտի տապանակը կրող քահանաները կանգնեցին Հորդանան գետի մեջ՝ ցամաքի վրա։ Եվ Իսրայելի բոլոր որդիներն անցան ցամաքով, մինչև որ ամբողջ ժողովուրդն անցավ Հորդանան գետը։