Ժողովուրդը միահամուռ պատասխան տվեց ու ասաց. «Այն ամենը, ինչ ասել է Աստված, կկատարենք ու կլսենք»։ Մովսեսը ժողովրդի ասածը հաղորդեց Աստծուն։
ՀԵՍՈՒ 24:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ժողովուրդն ասաց Հեսուին. «Այդպես չէ, մենք Տիրոջն ենք պաշտելու»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ժողովուրդը Հեսուին ասաց. «Ո՛չ, մենք Տիրոջն ենք պաշտելու»։ |
Ժողովուրդը միահամուռ պատասխան տվեց ու ասաց. «Այն ամենը, ինչ ասել է Աստված, կկատարենք ու կլսենք»։ Մովսեսը ժողովրդի ասածը հաղորդեց Աստծուն։
Եվ ասացին Մովսեսին. «Դո՛ւ խոսիր մեզ հետ, և մենք կլսենք։ Աստված թող չխոսի մեզ հետ, թե չէ կարող է մեռնենք»։
Մովսեսը եկավ ու ժողովրդին հայտնեց Աստծու բոլոր պատգամներն ու կանոնները։ Ողջ ժողովուրդը միաձայն պատասխան տվեց ու ասաց. «Կկատարենք այն բոլոր պատգամները, որ տվել է Տերը, և կլսենք»։
Նա, վերցնելով Ուխտի գիրքը, կարդաց ի լուր ժողովրդի։ Եվ ասացին. «Այն ամենը, ինչ ասել է Տերը, կկատարենք ու կլսենք»։
Մեկը պիտի ասի՝ Աստծունն եմ ես, մեկ ուրիշը խրախույս պիտի բարձրացնի հանուն Հակոբի Աստծու, իսկ մյուսը գիր պիտի գրի իր ձեռքով՝ “Ես Աստծուն եմ պատկանում”, և հանուն Իսրայելի քաջալերության կոչ պիտի անի»։
Այսօր Տիրոջը՝ քո Աստծուն, ընտրի՛ր՝ քեզ Աստված լինելու։ Ընթացե՛ք նրա ճանապարհներով, պահպանե՛ք նրա օրենքներն ու կանոնները, անսացե՛ք նրա ձայնին։
երբ թողնեք Տիրոջը և օտար աստվածներին պաշտեք։ Նա կչարչարի և կոչնչացնի ձեզ այն բարիքների փոխարեն, որ արել է ձեզ համար»։
Հեսուն ասաց ժողովրդին. «Ահա դուք ինքներդ ձեր վկաներն եք, որ դո՛ւք Տիրոջն ընտրեցիք՝ նրան պաշտելու համար»։ Նրանք ասացին. «Վկա ենք»։ Նա ասաց.