Նա բնակվեց արևելքում՝ Եփրատ գետից մինչև անապատ, որովհետև Գաղաադում նա շատ անասուններ ուներ։
ՀԵՍՈՒ 22:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Հարստությամբ գնացե՛ք ձեր տները. թշնամուց ավար առնված անասունը, արծաթը, ոսկին, պղինձը, երկաթը և զգեստները կիսե՛ք ձեր եղբայրների հետ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ խոսեց նրանց հետ և ասաց. «Ե՛տ դարձեք ձեր վրանները մեծ հարստությամբ, չափազանց շատ անասուններով, արծաթով, ոսկով, պղնձով, երկաթով ու խիստ շատ զգեստներով և ձեր թշնամիների ավարը բաժանե՛ք ձեր եղբայրների հետ»։ |
Նա բնակվեց արևելքում՝ Եփրատ գետից մինչև անապատ, որովհետև Գաղաադում նա շատ անասուններ ուներ։
Նրա թագավորությունը բարգավաճեց նրա ձեռքում. ամբողջ Հուդան Հովսափատին ընծաներ էր տալիս, և նա մեծ հարստություն ու փառք ձեռք բերեց։
Եզեկիան շատ մեծ հարստության և փառքի տիրացավ։ Նա իր համար ոսկու, արծաթի, պատվական քարերի, խնկի, զենքի ու թանկարժեք իրերի գանձարաններ շինեց։
Որովհետև նրա աջ ձեռքում երկար օրեր և կյանքի տարիներ կան, իսկ ձախ ձեռքում՝ փառք և մեծություն։
Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և մնացե՛ք անդրդվելի, միշտ ավելի՛ն արեք Տիրոջ գործի համար։ Իմացե՛ք, որ ձեր աշխատանքն անարդյունք չի մնա Տիրոջ առաջ։
կարևոր համարեց Քրիստոսի կրած նախատինքները, քան Եգիպտոսի գանձերի առատությունը. որովհետև, աչքերը հառած, վարձատրության էր սպասում։
Եգիպտացին նրան այնտեղ տարավ։ Եվ ահա նրանք ցրված էին ամբողջ դաշտում, ուտում ու խմում էին և այլազգիների ու Հուդայի երկրից վերցրած մեծամեծ ավարով ուրախանում։
Ո՞վ կլսի ձեր խոսքերը, չէ՞ որ նրանք ձեզնից թույլ չեն։ Պահապանների բաժինը հավասար պետք է լինի պատերազմի գնացողների բաժնին։