Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀԵՍՈՒ 22:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մանասեի կես ցեղին Մովսեսը կալվածք էր տվել Բասանում, իսկ մյուս կեսին Հեսուն նրանց եղբայրների հետ կալվածք տվեց ծովեզերքին։ Երբ Հեսուն նրանց արձակեց իրենց տները, օրհնեց նրանց, խոսեց նրանց հետ և ասաց.

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մանասեի կես ցեղին Մովսեսը ժառանգություն էր տվել Բասանում, իսկ մյուս կեսին Հեսուն տվեց նրանց եղբայրների հետ Հորդանան գետի այս կողմում՝ դեպի արևմուտք։ Երբ Հեսուն նրանց ուղարկեց իրենց վրանները, օրհնեց նրանց,

Տես գլուխը



ՀԵՍՈՒ 22:7
4 Խաչաձեւ Հղումներ  

Մովսեսը տեսավ բոլոր գործերը, որ նրանք կատարել էին այնպես, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։ Նրանք ճիշտ նույն ձևով էին կատարել։ Եվ Մովսեսն օրհնեց նրանց։


Եվ Մովսեսը Գադի որդիներին, Ռուբենի որդիներին, Հովսեփի որդիներից Մանասեի կես ցեղին տվեց ամորհացիների Սեհովն արքայի թագավորությունը, Բասան երկրի Օվգ արքայի թագավորությունը, այդ երկիրը՝ իր սահմաններում գտնվող բոլոր քաղաքներով, ինչպես նաև սահմանամերձ քաղաքներով։