Մովսեսը ողջ Իսրայելից ընտրեց կարող մարդկանց և ժողովրդի վրա նրանց հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ ու տասնապետներ կարգեց։
ՀԵՍՈՒ 22:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և նրա հետ իշխաններից տասը մարդ՝ Իսրայելի բոլոր ցեղերից մի-մի իշխան։ Նահապետական տների այդ իշխաններն Իսրայելի հազարապետներ էին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և նրա հետ տասը իշխան, այսինքն՝ Իսրայելի բոլոր ցեղերի ամեն մի նահապետությունից մեկ իշխան, որոնցից յուրաքանչյուրը Իսրայելի հազարավորների մեջ մի նահապետության իշխան էր։ |
Մովսեսը ողջ Իսրայելից ընտրեց կարող մարդկանց և ժողովրդի վրա նրանց հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ ու տասնապետներ կարգեց։
Նրանք եկան Գաղաադ՝ Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի մոտ, խոսեցին նրանց հետ ու ասացին.