ՀԵՍՈՒ 21:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գեթսոնի որդիներին վիճակով հասան Իսաքարի ցեղից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից և Բասանի մեջ եղող Մանասեի կես ցեղից տասներեք քաղաքներ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գերսոնի որդիներին Իսաքարի ցեղի ազգատոհմերից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից և Բասանի մեջ եղող Մանասեի կես ցեղից վիճակով հասան տասներեք քաղաքներ, |
իսկ Գերսոնի որդիներին, ըստ իրենց տոհմերի՝ Իսաքարի ցեղից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից և Բասանում բնակվող Մանասեի ցեղից տասնչորս քաղաք։
Կահաթի մնացած մյուս որդիներին վիճակով հասան Եփրեմի ցեղից, Դանի ցեղից և Մանասեի կես ցեղից տասը քաղաքներ։
Մերարիի որդիներին, ըստ իրենց տոհմերի, վիճակով հասան Ռուբենի ցեղից, Գադի ցեղից և Զաբուղոնի ցեղից տասներկու քաղաքներ։