Նա մահացավ Արբոկ քաղաքում, որ ձորում է. դա Քեբրոնն է, որ գտնվում է քանանացիների երկրում։ Աբրահամը եկավ, որ ողբա ու սգա Սառայի մահը։
ՀԵՍՈՒ 20:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ առանձնացրին Կադեսը Գալիլեայում, Նեփթաղիմի լեռան վրա, Սյուքեմը՝ Եփրեմի լեռան վրա, և Արբոկ քաղաքը, այսինքն՝ Քեբրոնը՝ Հուդայի լեռան վրա. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ որոշեցին Կադեսը Գալիլիայում՝ Նեփթաղիմի լեռնակողմում, Սյուքեմը՝ Եփրեմի լեռնակողմում և Կարիաթ-Արբան, այսինքն՝ Քեբրոնը՝ Հուդայի լեռնակողմում։ |
Նա մահացավ Արբոկ քաղաքում, որ ձորում է. դա Քեբրոնն է, որ գտնվում է քանանացիների երկրում։ Աբրահամը եկավ, որ ողբա ու սգա Սառայի մահը։
Ռոբովամ արքան գնաց Սյուքեմ, որովհետև ողջ Իսրայելը եկել էր Սյուքեմ՝ նրան թագավոր հռչակելու։
Նեփթաղիմի ցեղից տվեցին Գալիլեայում գտնվող Կեդեսը՝ իր արվարձաններով, Քամովը՝ իր արվարձաններով և Կարիաթ-Յարիմը՝ իր արվարձաններով։
Ռոբովամը եկավ Սյուքեմ, որովհետև բոլոր իսրայելացիները եկել էին Սյուքեմ՝ նրան թագավոր դարձնելու։
Ղևտացիներին տրվելիք քաղաքներից վեցը պետք է լինեն ապաստանի քաղաքներ, որոնք ապաստան պիտի ծառայեն սպանություն գործած փախստականների համար։ Այս քաղաքներից բացի, նրանց պիտի տաք ևս քառասուներկու քաղաքներ։
և դու լսես ու կատարես այսօր քեզ հաղորդած իմ բոլոր այս պատվիրանները, այն է՝ սիրես Տիրոջը՝ քո Աստծուն, հավիտյան ընթանաս նրա ուղիով, ապա այդ երեք քաղաքներին կավելացնես ևս երեքը,
Քեբրոն քաղաքի անունն առաջ Արբոկ էր, նա Ենակի որդիների մայրաքաղաքն էր։ Եվ երկիրը հանգստացավ պատերազմից։
Հեփոնեի որդի Քաղեբին բաժին տրվեց Հուդայի որդիների մեջ՝ Աստծու հրամանով։ Հեսուն նրան տվեց Արբոկ քաղաքը, որը Ենակի որդիների մայրաքաղաքն է, այսինքն՝ Քեբրոնը։
Հորդանան գետի այն կողմում, Երիքովից արևելք Ռուբենի ցեղից առանձնացրին Բոսորը, որ անապատում մի հարթավայր էր, Գադի ցեղից՝ Ռամովթը Գաղաադում, Մանասեի ցեղից՝ Գովղանը Բասանում։
տվեցին Կարիաթարբոկը՝ Ենակի որդիների քաղաքամայրը, այսինքն՝ Քեբրոնը, Հուդայի լեռան վրա, և նրա շուրջը եղած արոտավայրերը։
Ահարոնի որդիներին՝ քահանաներին, սպանողի համար ապաստանի քաղաք Քեբրոնից և նրա շրջակայքից բացի տվեցին նաև Լեբնան և նրա արվարձանները,
Նրանց տվեցին սպանողի համար ապաստանի քաղաք Սյուքեմը և նրա արվարձանները Եփրեմի լեռան վրա, ինչպես նաև Գազերը և նրա արվարձանները,
Նեփթաղիմի ցեղից՝ սպանողի համար առանձնացված ապաստանի քաղաք Կադեսը Գալիլեայում և նրա արվարձանները, ինչպես նաև Եմաթդովրը և նրա արվարձանները, Նոյեմոնը և նրա արվարձանները, ընդամենը երեք քաղաք։
Հեսուն Իսրայելի բոլոր ցեղերին հավաքեց Սելովում, կանչեց Իսրայելի բոլոր ծերերին, նրանց իշխաններին, նրանց դպիրներին ու նրանց դատավորներին, և կանգնեցին Տիրոջ առաջ։
Հերոբոաղի որդի Աբիմելեքը գնաց Սյուքեմ՝ իր մոր եղբայրների մոտ, խոսեց նրանց հետ և իր մոր հայրական ամբողջ ազգատոհմի հետ ու ասաց.