ՀԵՍՈՒ 2:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ պարանով նրանց կախեց-իջեցրեց պատուհանից, որովհետև նրա տունը պարսպի մեջ էր, և ինքը բնակվում էր պարսպի մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ մի պարանով ցած իջեցրեց նրանց պատուհանից, որովհետև նրա տունը բերդի պարսպի վրա էր, և ինքն էլ բնակվում էր պարսպի վրա։ |
Եվ նրանք ասացին նրան. «Երդվում ենք մեր կյանքով, միայն թե մեր գաղտնիքը չբացահայտես»։ Եվ նա ասաց. «Երբ Տերն այս քաղաքը ձեր ձեռքը հանձնի, ինձ ողորմությո՛ւն արեք և ինձ հետ արդա՛ր վարվեցեք»։
Նա ասաց նրանց. «Գնացե՛ք լեռների վրայով, որպեսզի խուսափեք ձեզ փնտրողներից։ Երեք օր թաքնվե՛ք այնտեղ, մինչև որ ձեզ փնտրողները հետ դառնան, և հետո գնացե՛ք ձեր ճանապարհով»։
Ժողովուրդն աղաղակեց, ու քահանաները հնչեցրին փողերը։ Երբ ժողովուրդը լսեց փողի ձայնը, բոլորն աղաղակեցին մեծ և ուժգին աղաղակով, պարիսպն ընկավ շուրջանակի, և ժողովուրդը բարձրացավ մտավ քաղաք. ամեն մեկը գնում էր ուղիղ իր դիմացը. քաղաքը գրավեցին