ՀԵՍՈՒ 19:47 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դանի որդիները կորցրեցին իրենց սահմանները։ Այս է Դանի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի՝ նրանց քաղաքներով և ավաններով հանդերձ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դանի որդիների սահմանը փոքր դուրս եկավ իրենց համար, ուստի Դանի որդիները վեր կացան ու պատերազմեցին Լեսեմի դեմ, գրավեցին այն, սրի քաշեցին նրա բնակիչներին, ժառանգեցին այն, բնակվեցին նրա մեջ և Լեսեմն իրենց հոր՝ Դանի անունով կոչեցին Դան։ |
Դանի որդիները գնացին և պատերազմեցին Ղեսեմի դեմ, գրավեցին այն և սրի քաշեցին բնակիչներին, ժառանգեցին այն և բնակվեցին նրա մեջ ու իրենց հոր անունով Ղեսեմն անվանեցին Դան։ Այս է Դանի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի՝ այս քաղաքներով և նրանց ավաններով հանդերձ։ Եվ վերջացրին երկրի բաժանումն իրենց սահմաններով։