ՀԵՍՈՒ 19:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա սահմանները հետ են դառնում Ռամա, մինչև ամրացված Տյուրոս քաղաքը, շրջվում են դեպի Սոսա և վերջանում են ծովում, Ակզիփի կալվածքում. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս սահմանը դառնում է դեպի Ռամա, մինչև Տյուրոս՝ ամուր քաղաքը, շրջվում է դեպի Ուսա և վերջանում ծովում, Աքեզիբի վիճակում. |
Նրանք անցան Տյուրոսի Մափսար բնակավայրը և քանանացիների ու խևացիների բոլոր քաղաքները, հարավի կողմից եկան Հուդայի երկիր ու Բերսաբեե։
Տյուրոսի արքա Քիրամը դեսպաններ ուղարկեց Դավթի մոտ, նաև եղևնափայտ, փայտի հյուսներ ու քարի վարպետներ, որոնք Դավթի համար տուն շինեցին։
Տյուրոսի Քիրամ արքան իր ծառաներին ուղարկեց Սողոմոնի մոտ, որովհետև լսել էր, որ նրան թագավոր են օծել իր հայր Դավթի փոխարեն. Քիրամը միշտ սիրել էր Դավթին։
Դրա համար արձակել կտա մինչև Գեթի ժառանգությունը, սնոտի տները ունայնություն դարձան Իսրայելի թագավորների համար.
Տյուրոսն ամրոցներ շինեց իր համար և արծաթը գանձեց հողի պես, և ոսկին՝ ճանապարհների ցեխի պես։
Ասերը չվերացրեց Ակքովի բնակիչներին, որոնք նրան հարկատու եղան, նաև Դովրի բնակիչներին, Սիդովնի բնակիչներին, Դալափի բնակիչներին, Աքազիփը, Ելփայը, Ափեկը և Ռոբը։