ՀԵՍՈՒ 18:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Առաջին վիճակն ընկավ Բենիամինի ցեղին՝ ըստ իրենց տոհմերի։ Նրանց բաժնի սահմանն ընկավ Հուդայի և Հովսեփի որդիների միջև։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բենիամինի որդիների ցեղի վիճակն ընկավ ըստ իրենց տոհմերի։ Վիճակով նրանց բաժնի սահմանն ընկավ Հուդայի որդիների և Հովսեփի որդիների միջև։ |
և նրան թագավոր դարձրեց Գաղաադի, Թասիրի, Հեզրայելի, Եփրեմի ու Բենիամինի երկրների և ողջ Իսրայելի վրա։
«Ինչ վերաբերում է մնացած ցեղերին, ապա արևելյան կողմերից մինչև արևմուտք մեկ բաժին կլինի Բենիամինի ցեղին։
Ամբողջ Իսրայելը, այդ լսելով, թող զարհուրի, և ձեր մեջ ոչ ոք թող չհանդգնի նման չար արարք կատարել։
Սելովում Հեսուն Տիրոջ առաջ նրանց համար վիճակ գցեց և այնտեղ երկիրը բաժանեց իսրայելացիներին՝ ըստ իրենց բաժինների։
Հյուսիսից նրանց սահմանները եղան Հորդանան գետը, Երիքովի հարավից բարձրանալով դեպի հյուսիս, ելնելով լեռան վրա դեպի ծովի կողմը և հասնելով մինչև Բեթ-Ավենի Մաբդարա բնակավայրը.